Ճանապարհ դեպի Արարտես

Ահա և եկավ այս բոլոր օրերի ամենասպասված և ամենաքննարկված պահը: Բոլորս էլ մի տեսակ անհամբեր էինք սպասում Արատեսյան օրերին: Ուսապարկերը պատրաստ են, մենք անհամբեր, Արատեսը կարծում եմ `ևս:  Բացահայտումների, ուրախ ու տպավորիչ պահերի, զվարճալի ու անսպասելի իրավրճակների մեկնարկը տրված է: Ճանապարհը երկար էր, բայց այնքան գեղեցիկ ու տպավորիչ, որ ժամանակ չէիր գտնում ձանձրանալու համար: Այդքան երկար ճանապարհը անցավ մի ակնթարթի պես, ուրախ երգն ու պարը, հումորն ու խանդավառ անհամբերությունը թույլ չտվեցին նկատել, թե ինչպես հասանք տեղ:IMG_20190805_205524

Առաջին ու ամենասպասված պահը ինձ համար Սմբատաբերդի բարձրունքը հաղթահարելն էր: Տեղ հասնելուն պես հասկացանք, որ մեզ երկար ու բարդ ուղի է սպասվում, բայց գեղեցիկի սպասումը այնքան մեծ էր, որ ժամանակ չծախսեցինք դժվարությունների, կիզից արևի մասին մտածելու վրա ու սկսեցինք մեր նպատակի առաջին քայլերը: Այդքան երկար- երկար ու դժվարամատչելի ճանապարհ, արև ու երբ հորիզոնում սկսեցինք նշմարել Սմբատաբերդի պարիսպները ու Սմբատաբերդը իր ողջ վեհությամբ ու հպարտ կեցվածքով, ակամայից քայլերը ավելի արագացան և այլևս ոչինչ չէր կարող խանգարել: Երկար ու դժվար ճանապարը հաղթահարելը փոխհատուցվեց այն գեղեցկությամբ ու տպավորություններով, այն հպարտության զգացումով, ինչը տեղ հասնելուն պես պատեց բոլորիս: Մի ակնթարթում ասես ժամանակը կանգ էր առել, զգացում էր ասես ճանապարհորդում ենք ժամանակի միջով: Այնքան գեղեցիկ էր ամեն բան այդ բարձրունքից տեսնելը, զգալ այն ոգին ու շունչը, որը չնայած այդքան դարերի դեռ կենդանի էր: Այդ ամենը ավելի տեսանելի նշմարվեց, երբ նստեցինք հանգստանալու Սմբատաբերդի ամենաբարձր ու գողտրիկ անկյունում, ընկեր Սամվելն էլ ավելի մանրամասն ու ճշգրիտ պատմեց բերդի պատմությունը, պատասխանեց մեզ հեքրքրող հարցերին:

Իդեպ մի բան ևս: Նաղքան ճանապարը սկսելը, ընկեր Սամվելը բոլորիս զգուշացրել էր, որ ճանապարը երկար ու դժվար է լինելու, և մեզ հետ ավելորդ ոչինչ չվերցնենք: Ճանապարի կեսին նկատեցի, որ ի տարբերություն մեզ նա վերցրել է մի մեծ ու ծանր ուսապարկ ու անհամբեր բնաորությանս համաձայն, հարցրի, թե ինքն ինչու է այն վերձրել: Պատասխանն այն էր, որ մեզ վերևում անակնկալ է սպասվում: Ուժասպառ ու հոգնած, երբ նստեցինք մի փոքր հանգստանալու, նա պայուսակից հանեց մի մեծ սեխ ու բաժանեց բոլորիս: Ես լինելով այն մարդկանցից, ով այնքան էլ սեխ չի սիրում, այնքան հաճույքով կերա այն: Կարծում եմ բոլորիս կաղմից արժե շնորհակալություն հայտնել:

IMG_20190805_210004.jpg

Սմբատաբերդով տպավորված, բայց արդեն մի փոքր հոգնած հասանք Արատես: Տեղ հասնելուն պես արագ տեղավորեցինք մեր իրերը, մի փոքր հանգստացանք ու անցանք հաց պատրաստելու խառնաշբոթ գործին, շտապում էինք, որքան հնարաոր է շուտ ճաշել, Ինչից հետո գնացինք ջրվեժ զովանալու, բայց կարիգ չեղավ ջուրը մտնելու. հորդառատ անձրևը մի լավ հովացրեց ու զովացրեց բոլորիս:

IMG_20190805_210302.jpg

Ուշ երեկոյան գողտրիկ Արատեսում վառվող խարույկը, աստղազարդ երկինքն ու մենք վառվող խարույկի շուրջ, իսկական հեքիաթային մթնոլորտ էր: Սկզբում զրուցեցինք տիկին Մարիետի հետ, քննարկեցինք ու կարծիքներ փոխանակեցինք Սարոյանի Գաստոնին: Գաղտնի պատրաստություններ տեսանք, մեր սիրելի Հասմիկին ուրախ ծննդյան օր պարգևելու համար: Քնելուց առաջ, որոշեցինք աղջիկներով թեյախմություն անել և մինչ ուշ երեկո չաչանակել:IMG_20190805_211049.jpg

Տպավորչ օր ունեցանք նաև հաջորդ օրը: Վաղ առավոտից բոլորս կազմ պատրաստ էինք նոր օվա արկածներին ու բացահայտումներին: Օրվա առաջին կանգառը Զորաց եկեղեցում էր: Այն իր ողջ վեհությամբ բազմած իր բարձունքին, դարեր շարունակ հետևում է աշխարհի անցուդարձին, իսկ եկեղեցու մասին ավելի մանրամասն տեղեկություններ իմացանք և հետաքրքիր ճարտարապետությանը ծանոթացանք իհարկե ընկեր Սամվելի օգնությամբ: Դեռ տպաորված Զորաց եկեղեցով, չհասցրինք նկատել, թե ինչպես հասանք Սելիմի քարվանատուն: Իսկապես փառահեղ ու տպաորիչ կառույց, որին նայելով համոզվում ես մեր ժողովրդի բացառիկության ու փառահեղ մտքի թռիչք ունենալու մեջ:IMG_20190805_211808.jpg

 

Մի փոքր փնտրտուքներից հետո կանգառ Մարտունու Կոթի եկեղեցում, որը կառուցվել էր դեռևս 851-901թ.:IMG_20190805_212147.jpgIMG_20190805_212020.jpg

Այսքանով կարծես կարելի էր ավարտել, բայց մի կանգառ էլ ունեինք Սևանում: Ինչպես կարող էինք անտարբեր անցնել, այսքան տպաորիչ ու հպարտ կառույցի կողքով, ով ասես հեռվից ասես մեզ արդեն նկատել էր ու անհամբերությամբ մեզ էր սպասում: Այն տեսնելիս իսկապես համոզվում ես մեր ճարտարապետների ու շինարարների ունեցած բացառիկ մտքի թռիչքով: Հույս ունեմ պատմեցի բոլոր կարևոր պահերը: Իհարկե, որոշ զավեշտալի ու ծիծաղելի պահերը կարելի է թողնել մնան միայն մեր մեջ(ակնթարթային բիզնես` մուտքը 100դրամա,<<ՊԱՐՈՆ>> Տարոնի առեղծվածային ու նախազգուշական պատմությունները…..), իսկ որպես հավելում նշեմ, որ սիրեցի բոլորիդ ու այս օրերը, խենթ ու խելառպահերը, փոքրիկ արկածները կհիշվեն միշտ:IMG_20190805_212416.jpg

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s