Կարել Չապեկ

Փոքրիկ առակներ: Կարել Չապեկ

 

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Առակը այն  մասին է, որ հաճախ մեզանից շատերը, այնքան էլ քաջություն չեն գտնում իրենց մեջ, լինելու համար այն միակը, ով կարող է ուղորդել և ցույց տալ ճանապարհը: Հաճախ դա անում է նա, ով այնքան էլ համապատասխան չէ, բայց ավելի համարձակ է ու էությամբ առաջնորդ:

 

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Առակը այն  մասին է, որ մեր ժամանակներում ականատես ենք լինում այն իրականությաքնը, երբ կարևոր է ոչ թե որալը, այլ`քանակը: Ով ունի շատ համախոհներ, նա էլ կհաղթի:

 

Կոճղ

Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։

Առակը այն  մասին է, որ արժանապատվությունը ուղղակի խոսք չէ, որը պետք է ուղղակի արտաբերել, այլ պետք է դրան հասնել ժամանակի ընթացքում:

 

Աղվես

Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։

Առակը այն  մասին է, որ կյանքու միշտ չես կարող լինել բոլորի համար լավն ու ճիշտ: Միշտ էլ կլինեն պահեր, որտեղ երբեմն նաև հանգամանքների բերումով, որոշների համար կլինես թշնամի, որոշների համար` մրցակից, որոշների համար էլ`որս: Կյանքը հավերժ պայքար է և հաղթում թ է նա, ով ավելի ուժեղ է:

 

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

Առակը այն  մասին է, որ միշտ չի հաջողությունը ուղեկցում այն մարդուն, ով ամեն բանի փորձում է հասնել սեփական ուժերով: Չէ որ կյանքում հաճախ լինում են պահեր, որտեղ դու միայնակ անզոր ես:

 

Ճնճղուկ

Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։

Առակը այն  մասին է, որ կյանքում յուրաքանդչյուրը պետք է ընտրի իր համար ճիշտը, շարժվի այն ուղղով, որը ինքն է համարում ճիշտ:

 

Ծածան

Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

Առակը այն  մասին է, որ որքան էլ փորձես չնկատել իրականությունը, այն միևնույնն է կա , և մենք այդ իրականության մի մասն ենք կազմում:

 

Էշ

Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։

Առակը այն  մասին է, որ հաճախ են կյանքում լինում պահեր, երբ այն մարդիկ ում դու հարազատ ես համարում, քեզ համար կարևոր պահին քեզ միայնակ են թողնում:

 

Աշնան տերև

Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։

Առակը այն  մասին է, որ երբեմն կյանքում հարկավոր է շարժվել պահի թելադրանքով:

 

Փտում

Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։

Առակը այն  մասին է, որ ամեն ժամանակակից բան չէ,որ պետք է բերել մեր կյանք և ամեն ժամանակակից բան չէ, որ ճիշտ է;

 

Կատոն ավագ

Ի՞նչ։ Սո՞վ։ Աղքատությո՞ւն։ Անբերրիությո՞ւն։ Դատարկ բան։ Ամենից առաջ անհրաժեշտ է Կարթագենը կործանել։

Առակը այն  մասին է, որ հաճախ մարդիկ իրենց գործերը սկսում են ոչ թե սկզբից, այլ վերջից և հաճախ այդ պատճառով էլ ձախողվում են:

 

Ներոն

Քրիստոնյաների հետապնդումը հերյուրանք է։ Մենք միայն հերքում ենք նրանց հայացքները։

Առակը այն  մասին է, որ միշտ չեն խոսքերը համապատասխանում իրականությանը: մարդիկ կարող են ասել մի բան, բայց անել ամենևին այլ բան:

Աթիլլա

Մենք էլ ենք եկել աշխարհը փրկելու։

Առակը այն  մասին է, որ համախմբված և մեկ բռունցք լինելը, շատ դեպքերում կարող է հաղթանակ բերել;

 

Դիկտատոր

Ես հասա համախոհության։ Բոլորը պետք է հնազանդվեն։

Առակը այն  մասին է, որ կյանքում ինչ-որ բանի հասնելու համար, երբեմն պետք է նաև դեմ գնալ սեփական գաղափարներին:

 

Բռնակալ

Էյ դո՜ւք, տականքնե՛ր։ Ես ձեզանից փառապանծ ազգ ստեղծեցի։

Առակը այն  մասին է, որ որքան էլ փորձես լավը լինել, կգա մի ժամանակ, կհայտնվի մեկ ուրիշը, ով կլինի էլ ավելի լավը:

 

Կոնկիստադոր

Ողորմած աստված, դո հո գիտես, որ անմարդկայնությունը խորթ է ինձ։ Բայց ախր աստեկը մարդ չէ։

Առակը այն  մասին է, որ բոլորը բոլորի համար լավը լինել չեն կարող: Միշտ էլ կլինի քննադատող մեկը:

 

Քննադատ

Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։

Առակը այն  մասին է, որ երբեք չես կարող սեփական կարծիքր  փաթել դիմացինի վրա:

 

Քննադատական դոդոշ

Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։

Առակը այն  մասին է, որ քո ճշմարտությունը միայն քեզ համար է ճշմարիտ:

 

Ճանճը պատուհանի ապակուն

Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։

Առակը այն  մասին է, որ որքան էլ մարդու կյանքը բարելավվի, նա միշտ ձգտելու է ավելիին;

Միօրիկ

Պատմությո՞ւն։ Այդ ինձ ոչինչ չի ասում։

Առակը այն  մասին է, որ ցանկացած հարցի մեզնից յուրաքանդչյուրը վերաբերվում է յուրովի:

 

Ոչխար

Թող մորթեն, բայց ինչո՞ւ են տանում։

Առակը այն  մասին է, որ ցանկացած մարդ իրեն համար ունի ինչ-որ հարազատ բան, ինչից բաժանվելը անհնար է պատկերացնել:

 

Հոռետես

Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։

Առակը այն  մասին է, որ ցանկացած իրավիճակում էլ կարելի է ելք գտնել, և պետք չէ շուտ հուսահատվել, ընկճվել:

 

Պատգամ

Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին։

Առակը այն  մասին է, որ պետք է կյանքում նաև վստահել ու հավատալ նաև ուրիշին:

 

Սեր ժողովրդի նկատմամբ

Միայն մեր կուսակցությունն է մեծարում մեր մեծ, հերոսական ժողովրդին։ Բոլոր մյուս կուսակցությունները դավաճաններ են, վախկոտներ, ծախված հոգիներ ու սրիկաներ։

Առակը այն  մասին է, որ որքան էլ աջակիցների մեծ բանակ ունենաս, կլինեն նաև մարդիկ, ում համար ճշմարտությունը լիովին այլ է:

 

Պետական գործիչ

Պետության օգո՞ւտը։ Դա կամ այն է, ինչը օգտակար է մեզ, կամ այն, ինչը օգտակար է մնացյալներին։

Առակը այն  մասին է, որ մեկի ճշմարտությունը, մյուսներին էլ ճշմարիտ լինել չի կարող:

 

Բռնակալ և փիլիսոփաներ

Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել։

Առակը այն  մասին է, որ ամեն բան ունի իր տրամաբանական ընթացքը: Ցանկացած քայլ անելուց առաջ , հարկավոր է մի լավ մտածել, այլ ոչ` հակառակը: Եվ դու ես կրում քո արարքների հետևանքները:

 

Խոզ և մարգարիտ

Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։

Առակը այն  մասին է, որ ցանկացած մարդ ինքն է իր արարքի պատասխանատուն և ինքն էլ պետք է կրի հետևանքները, այլ ոչ թե մեղքը բարդի ուրիշի վրա:

 

Դիվանագիտություն

Մենք, անշուշտ, դատապարտում ենք բռնությունը, բայց պատրաստ ենք զենք տրամադրելու։

Առակը այն  մասին է, որ միշտ չէ խոսքն ու արարքը համապատասղանում իրականությանը:

 

Չեզոք

Չեզոքությո՞ւն։ Այդ նշանակում է վաստակել պատերազմում, որ վարում են ուրիշները։

Առակը այն  մասին է, որ ինչ-որ բանի հասնելու համար, պետք է անել այն, ինչ պահն է թելադրում:

 

Իմպերիալիստ

Ուժերի հավասարակշռությունն այն է, երբ մեր կողմն է գերակշռությունը։

Առակը այն  մասին է, որ երբեմն պետք չէ ցույց տալ քո առավելությունը դիմացինի հանդեպ:

 

Գաղութացում

Իսկ հիմա հայրաբար հոգանք նրանց մասին, ովքեր ողջ են մնացել։

Առակը այն  մասին է, որ, երբ որոշում ես լավ բան անել մեկի համար, պետք չէ ճանապարհի կեսից ետ կանգնել:

 

Թերթեր

Ճշմարտությունը լոկ այն է, որը ծառայում է մեր կուսակցության շահերին։

Առակը այն  մասին է, որ շատերը առաջնորդվում են միայն սեփական շահի բավարարմամբ:

 

Խմբագրությունում

Այստեղ ահա հաղորդագրություն է ստացվել, որ միջոց է գտնված գեղձուռուցքի ժանտախտի դեմ։ Դուք չգիտեք՝ մեր կուսակցությունը ժանտախտի կո՞ղմ է, թե դեմ։

Առակը այն  մասին է, որ հաճախ ենք ընկնում ազդեցության տակ, անունկանում այն ինչ մեծամասնությունն է ցանկանում տեսնել և մի կողմ դնում մեր սեփական ցանկությունները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s